Ավտովթար Սևան–Գավառ ճանապարհին. տուժածների թվում 3 և 15 տարեկան երեխաներ են

Ավտովթար Սևան–Գավառ ճանապարհին
Հիվանդանողց տեղափոխված 5 տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ավտովթար է տեղի ունեցել Սևան-Գավառ ավտոճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացել է ժամը 18։40–ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են 26-ամյա Ա․ Խ․–ի վարած «VAZ-2107» և 50-ամյա Վ․ Օ․–ի վարած «Skoda» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ 68-ամյա Ա․ Ս․-ն, 25-ամյա Ա․ Ղ․-ն, 66-ամյա Գ․ Ս․-ն և մանկահասակ երեխա` 3-ամյա Հ․ Խ․-ն տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Այնտեղ է տեղափոխվել նաև «Skoda» 15-ամյա ուղևոր Ս․ Օ․-ն։
Հիվանդանոցում բոլոր տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: