Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչների մեկն այս տարվա ընթացքում Չինարի բնակավայրի սահմանամերձ տարածքից շուրջ 15 ուղեբեռ ավազ է արդյունահանել` խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նա ավազը բեռնատարով տեղափոխել է և պահեստավորել գյուղում։
Պարզվել է, որ 60-ամյա տղամարդը նախկինում մի քանի ուղեբեռ ավազ է վաճառել տարբեր անձանց։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։