30 հարկ վճարող տուգանվել է «անկանխիկը» խախտելու համար. ՊԵԿ

ՀԴՄ
Ընկերությունները տուգանվել են 300-ից 500 հազարական դրամի չափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ արձանագրվել են 30 հարկ վճարողի մոտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 12․6 մլն դրամի չափով տուգանք»,– ասված է հաղորդագրությունում։
Տուգանվող ընկերությունների ցանկում են կան շինանյութի խանութներ, սրճարան, բենզալցակայան, սուպերմարկետներ։ Նրանք տուգանվել են 300-ից 500 հազարական դրամի չափով։