Թրամփին կարող են ձերբակալել 2021 թվականին Կապիտոլիումի հարձակման գործով

Դոնալդ Թրամփին ցուցմունք տալու համար 4 օր ժամանակ է տրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԱՄՆ արդարադատության նախարարությունը 4 օր ժամանակ է տրամադրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհի գործով ցուցմունք տալու համար: Նախկին նախագահը մեղադրանքի և ձերբակալության է սպասում։ Այս մասին նշված է Truth Social սոցիալական ցանցում Թրամփի տարածած հաղորդագրության մեջ։
«Ջո Բայդենի արդարադատության դեպարտամենտի դատախազ Ջեք Սմիթը նամակ է ուղարկել` պնդելով, որ ես բարձր ժյուրիի հետաքննության թիրախն եմ հունվարի 6-ի գործով, և ինձ չորս օր ժամանակ է տվել ցուցմունք տալու համար, ինչը գրեթե միշտ նշանակում է ձերբակալում և մեղադրանք», - նշված է Թրամփի հայտարարության մեջ։
Նշենք, որ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները հարձակվել էին Կապիտոլիումի վրա՝ մի քանի ժամով արգելափակելով Կոնգրեսի աշխատանքը։ Անկարգությունների հետևանքով զոհվել են բողոքի մասնակիցն ու ոստիկանը, ևս երեք մարդ մահացել է բռնության հետ կապ չունեցող պատճառներով: Երբ ցուցարարներին վտարեցին շենքից, կոնգրեսականները հաստատեցին Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Թրամփն իր դեմ նոր մեղադրանքները Բայդենի կողմից ԱՄՆ ընտրությունները կեղծելու փորձ է անվանել