1941 թվականի հուլիսի 18-ի վաղ առավոտյան Լենինգրադից տարհանված քնաթաթախ երեխաներին գնացք նստեցրին Լիչկովո կայարանում։
Պատրաստվում էին էշելոնը թիկունք ուղարկել, երբ հայտնվեցին գերմանական ռմբակոծիչները։
Վագոնների վրա կարմիր խաչեր էին նկարված, գնացքում և կայարանում Լենինգրադի մսուրների, մանկապարտեզների և դպրոցների երեխաներն էին ու նրանց դաստիարակները: Այդ ամենը պարզ երևում էր օդից։
Ողջ մնացածների հուշերից․
«Տղաները միայն սեղանների մոտ նստելուց հետո հանդարտվեցին։ Մենք էլ գնացինք մեր վագոն։ Ոմանք բարձրացան նստարաններին՝ հանգստանալու, մյուսներն իրենց իրերն էին փորփրում։ Մենք՝ ութ աղջիկ, կանգնած էինք դռան մոտ։
-Ինքնաթիռ է գալիս,-ասաց Անյան,-մե՞րն է, թե՞ գերմանական է։
-Չէ մի, «գերմանական»․․․ այն առավոտյան են խփել։
-Երևի մերն է,-ավելացրեց Անյան և հանկարծ գոռաց,- օ՛յ, նայեք, ինչ-որ բան է թափվում ինքնաթիռից․․․»։
Գնացքի վրա 25 ռումբ էին գցել, այնուհետև գործն ավարտին էին հասցրել գնդացիրով։
Երեխաները թաղված են Լիչկովո գյուղի եղբայրական գերեզմանում, նույն գերեզմանում են թաղված նաև ռմբակոծության հետևանքով զոհված դաստիարակներն ու բուժքույրերը։