Դեբեդ գետից դուրս է բերվել 14 տարեկան երեխայի դի

Դեբեդ. արխիվային լուսանկար
Երեխայի դին գետից դուրս են բերել տեղի ուժերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Դեբեդ գետում 14 տարեկան երեխա է խեղդվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 14։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում 14 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը։
Արփա գետում հայտնաբերվել է 49-ամյա տղամարդու դի
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ԱԹՍ-ով։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երեխայի դին տեղի ուժերով դուրս են բերել գետից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։
Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում դի է հայտնաբերվել