Չինաստանի մայրցամաքային հատվածում մոլեգնում է «Թալիմ» ջրամրրիկը

Ջրամրրիկի էպիկենտրոնում քամու առավելագույն ուժգնությունը հասել է 38 մ/վ-ի:
Sputnik
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի ափերում մոլեգնում է «Թալիմ» ջրամրրիկը։ Տարածաշրջանում դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը, չեղարկվել են չվերթերը, փակվել են դպրոցներն ու հասարակական հաստատությունները: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Տարերքի հիմնական հարվածը եղել է Գուանդունի նահանգի Չժանցզյան քաղաքի վրա նախորդ գիշեր։ Ջրամրրիկի էպիկենտրոնում քամու առավելագույն ուժգնությունը հասել է 38 մ/վ-ի:
Հայնան կղզային նահանգից այսօր տարհանվել է ավելի քան 36 հազար ձկնորս, քանի որ, ըստ կանխատեսումների, ջրամրրիկը մոտենում է այնտեղ։ Նահանգի մայրաքաղաք Հայկոու քաղաքում փակվել է միջազգային օդանավակայանը։