ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 30-32, երեկոյան՝ 24-26 աստիճան։