Հրապարակվել են Ղրիմի կամրջի վնասման կադրերը

Ղրիմի ղեկավարն ավելի վաղ հայտնել էր Կրասնոդարի երկրամասի 145-րդ հենակետի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի երկայնքով երթևեկությունը դադարեցնելու մասին:
Sputnik
«Ղրիմ 24» հեռուստաալիքը ցուցադրել է Ղրիմի կամրջի վնասման կադրերը։
«Ցույց ենք տալիս Ղրիմի կամրջի վնասված հատվածը։ Հենարաններն ամբողջական են: Տեսանյութն ուղարկել են գնացքի ուղևորները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է Կրասնոդարի երկրամասի կողմից 145-րդ հենակետի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի երկայնքով երթևեկության դադարեցման մասին:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ միջադեպի հետևանքով մահացել է ամուսնական զույգ, իսկ նրանց անչափահաս դուստրը հոսպիտալացվել է:
Դեպքի վայրում աշխատում են քննիչները։
Դեռ հայտնի չէ` ովքեր են կազմակերպել Ղրիմի կամրջի ահաբեկչությունը. ՌԴ ՔԿ
Արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի վրա` թերակղզու կողմից, մեքենաների խցանում է առաջացել: Դեպի Ղրիմ լաստանավերի աշխատանքը նույնպես դադարեցվել է։