ՀԴՄ կիրառման կանոնները խախտած տնտեսվարողները տուգանվել են շուրջ 256․8 մլն դրամի չափով

ՀԴՄ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀԴՄ կիրառման կանոնների խախտած տնտեսվարողները հունիսին տուգանվել են շուրջ 256․8 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հունիս ամսին հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 720 հարկ վճարողի մոտ:
Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 256․8 մլն դրամի չափով տուգանք:
ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ ։