Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հաջորդ շաբաթ մի քանի օր անձրև չի գա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Այսօր ցերեկը և վաղը` հուլիսի 17-ին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 18-23 մ/վրկ արագության։
«Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Հուլիսի 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակի տեսություն
Այսօր և վաղը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հուլիսի 16-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 28-30, գիշերը` 15-17 աստիճան տաքություն։
Ինչո՞վ է Հատիսի գագաթին պեղվող Շամիրամի բերդը զարմացրել մասնագետներին