Վրաերթ Երևանում. տուժածին հիվանդանոց են տեղափոխել

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա սթափ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երևանում 21-ամյա վարորդը «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:30-ի սահմաններում Վաղարշյան փողոցում։
Ըստ կայքի` վարորդը Երևանի բնակիչ Վարդան Վ.-ն է, վրաերթի ենթարկվածը` 25-ամյա Նարե Ղ.-ն:
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, օգնել է, որ տուժածին տեղափոխեն հիվանդանոց:
Նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ ուղևորներից մեկը մահացել է