Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձերի պատճառը նրանց մասնագիտական գործունեությունն է. ԱԳՆ

Մարիա Զախարովա
Զախարովան ընդգծել է, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Վլադիմիր Զելենսկու ռեժիմի ահաբեկչական էությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև լրագրող Քսենյա Սոբչակի դեմ ուկրաինական հատուկ ծառայությունների չիրագործած մահափորձի պատճառը նրանց մասնագիտական գործունեությունն է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խոսքը Ռուսաստանի քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական հարձակում կատարելու հերթական փորձի մասին է` կազմակերպված Կիևի ռեժիմի կողմից, որը հանգամանորեն հովանավորվում է արևմտյան համակարգողների կողմից։ Հիմա իրավապահ մարմինները պարզում են բոլոր մանրամասները, սակայն արդեն ակնհայտ է, որ չկայացած մահափորձի պատճառը ռուս լրագրողների մասնագիտական գործունեությունն է», - նշված է գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Զախարովան ընդգծել է, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Վլադիմիր Զելենսկու ռեժիմի ահաբեկչական էությունը։
ԱԳՆ ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ պետք չէ արձագանք ակնկալել պրոֆիլային միջազգային կառույցներից՝ պաթոլոգիական երկերեսանիությունը վաղուց դարձել է արևմտյան լիբերալիզմի քաղաքական ավանդույթն ու նրա անվերապահ ռեֆլեքսը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ու իրավապահները կանխել են Մարգարիտա Սիմոնյանի ու Քսենյա Սոբչակի դեմ մահափորձերը։
Ձերբակալվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամներ։ Նրանք հաստատել են, որ գործել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ` յուրաքանչյուր սպանության համար 1,5 մլն ռուբլի վարձատրության դիմաց։
Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործով կասկածյալների թվում անչափահասներ կան. դատարան