Հորդառատ անձրևը հեղեղի է վերածվել. Ճապոնիայում 14 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել

Եթե տարհանումն անհնար է, իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին բարձրանալ շենքերի վերին հարկեր։
Sputnik
Գրեթե 14 հազար մարդ անհապաղ տարհանվելու հրահանգ է ստացել Ճապոնիայի Ակիտա քաղաքում։ Ինչպես հայտնում է NHK հեռուստաալիքը, չդադարող հորդառատ անձրևների հետևանքով գետերը վարարել են։
Այսօր 4760 հազար տնից գրեթե 10 հազար մարդու անհապաղ տարհանելու որոշում է կայացվել: Բնակիչներին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել կյանքը փրկելու համար։ Եթե տարհանումն անհնար է, հորդորում են բարձրանալ շենքերի երկրորդ հարկից վերև։
Հորդառատ անձրևներ Հարավային Կորեայում. ավելի քան 20 մահացած կա
Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն՝ Ակիտա պրեֆեկտուրայի մի շարք շրջաններում տեղումների արագությունը կազմում է ժամում մոտ 55 միլիմետր: 12 ժամվա ընթացքում որոշ շրջաններում մինչև 200 միլիմետր տեղումներ են գրանցվել:
Օդերևութաբանների կանխատեսումներով` անձրևները կշարունակվեն ևս երկու օր: Բացի այդ, մասնագետները հայտարարել են Ասահիգավա ամբարտակի մոտ ջրամբարի վարարման վտանգի մասին, ինչը կարող է հանգեցնել ջրի անվերահսկելի արտահոսքի։
Թուրքիայում անոմալ շոգ է. որոշ վայրերում օդի ջերմաստիճանը հասել է +44-ի