Հորդառատ անձրևներ Հարավային Կորեայում. ավելի քան 20 մահացած կա

Սեուլ
Դադարեցվել է արագընթաց և կանոնավոր գնացքների երթևեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հարավային Կորեայում տեղատարափ անձրևների հետևանքով մահացածների թիվը հասել է 21–ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Յոնհապ» գործակալությանը:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ տասը մարդ է մահացել, ևս յոթը տուժել են Հարավային Կորեայում տեղատարափ անձրևների հետևանքով: Նշվում էր, որերեք հոգի էլ անհետ կորած են համարվում։
Փակվել է 97 ճանապարհ, դադարեցվել է արագընթաց և կանոնավոր գնացքների երթևեկությունը, որը կապում է երկրի կենտրոնական շրջաններն այլ տարածաշրջանների հետ:
Փարիզի ոստիկանությունը տոնին հաջորդող գիշերը հրկիզման 62 դեպք է արձանագրել․ ԶԼՄ