Այսօր և առաջիկա գիշերն անձրև չի գա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին կլինի արևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 16-17-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Վարդավառին փրկարարները ուժեղացված ծառայություն կիրականացնեն