«Կատյուշա»-ի առաջին համազարկից անցել է 82 տարի

Sputnik
1941 թվականի հուլիսի 14-ին կապիտան Իվան Ֆլյորովի հրամանատարությամբ առաջին մարտը տվեց ԲՄ-13 ռեակտիվ ականանետների փորձնական մարտկոցը։ Այն հետագայում «անվանակոչվեց» «Կատյուշա» ու դարձավ Հայրենական մեծ պատերազմի խորհրդանիշերից մեկը։
«Կատյուշաները» համալրեցին Կարմիր բանակի սպառազինությունը պատերազմից մեկ օր առաջ` 1941 թվականի հունիսի 21-ին, պատերազմի ընթացքում արտադրվեց ավելի քան 10000 հատ, որոնք ավելի քան 4 մլն արկ արձակեցին։
Համազարկը բաղկացած էր 16 արկերից, որոնք արձակվում էին 7-10 վայրկյան ընդմիջումով, 8470 մետր հեռավորությունից։