Իտալիայում շուրջ 2 տոննա կոկաին են ոչնչացրել. տեսանյութ

Իրավապահներն ընդհանուր առմամբ 1,6 հազար փաթեթ են այրել։
Sputnik
Իտալիայի իրավապահները Սիցիլիայում մոտ երկու տոննա կոկաինի խոշոր խմբաքանակ են ոչնչացրել, որի արժեքը սև շուկայում կկազմեր 400-450 մլն եվրո: Տեղեկությունը հայտնում է Իտալիայի ֆինանսական գվարդիան։
Կոկաինը ապրիլին հայտնաբերել են ծովում՝ Սիցիլիայից արևելք ընկած հատվածում։
Իրավապահներն ընդհանուր առմամբ ոչնչացրել են 1,6 հազար փաթեթ: Գործողությանը նախորդել են լաբորատոր ստուգման աշխատանքները։
Երևանում 26–ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա և մեթամֆետամին
«Ստուգման արդյունքները հստակ ապացուցել են, որ հայտնաբերվածը բարձր մաքրության կոկաին է, հաստատվել է նաև նախնական վարկածը, որ թմրանյութը հարավամերիկյան արտադրության է եղել», - նշված է հաղորդագրության մեջ:
Կոկաինի խմբաքանակը ոչնչացման վայր է տեղափոխվել զրահապատ մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ, ուղղաթիռների ներգրավմամբ։
Իրանում չեզոքացվել է մաքսանենգների 4 խմբավորում, առգրավվել է ավելի քան 2,4 տոննա թմրանյութ