Հնդկաստանը հաջողությամբ լուսնի մոտ վայրէջքի մոդուլ է ուղարկել

Sputnik
Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) Լուսին է ուղարկել Chandrayaan-3 միջմոլորակային ավտոմատ կայանը՝ լուսնագնացով: Geosynchronous Satellite Launch Vehicle (GSLV) Mk III կրող հրթիռն արձակվել է Շրիհարիկոտա կղզու Սաթիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնի տիեզերակայանից:
Արդեն հայտնի է, որ Chandrayaan-3–ը հաջողությամբ անջատվել է կրող հրթիռից և դուրս է եկել Երկրի ուղեծիր։
Ըստ ISRO-ի տվյալների` Chandrayaan-3–ի առաքելությունն ունի երեք հիմնական նպատակ՝ կատարել փափուկ վայրէջք Լուսնի մակերևույթի վրա, ցուցադրել ինքնագնացի աշխատանքը Երկրի արբանյակի մակերեսին և կատարել մի շարք գիտափորձեր։
Միջմոլորակային կայանը բաղկացած է շարժիչ համակարգով մոդուլից, վայրէջքի մոդուլից և լուսնագնացից։
1 / 8

Մարդիկ հետևում են Chandrayaan-3-ի թռիչքի մեկնարկին, Հնդկաստան

2 / 8

Մարդիկ հետևում են Chandrayaan-3-ի թռիչքի մեկնարկին, Հնդկաստան

3 / 8

Հնդկաստանում Chandrayaan-3-ի գործարկումը

4 / 8

Աղջիկը լուսանկարվում է Chandrayaan-3–ի մակետի ֆոնին, Հնդկաստան

5 / 8

Chandrayaan-3 տիեզերանավի արձակումից հետո մարդիկ ուղիղ հեռարձակմամբ լսում են գիտնականների ելույթները

6 / 8

Հնդկաստանի Բհարաթիա Ջանատա կուսակցության (BJP, Հնդկական ժողովրդական կուսակցություն) անդամները հնդկական ծեսեր են կատարում տիեզերանավի հաջող արձակման համար

7 / 8

Դպրոցականները Chandrayaan-3 տիեզերանավի արձակումը դիտելուց հետո հեռանում են

8 / 8

Բազմաթիվ մարդիկ են հավաքվել դիտելու Chandrayaan-3 տիեզերանավի արձակումը