Ռուսական ՕՏՈւ-ն նոր «Յակ-130»-ների խմբաքանակ է ստացել. մարտահրավերներ և հնարավորություններ

«Յակ-130»
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը Եվրոպային և Ասիային անընդհատ մղում է տարբեր ինտենսիվությամբ ռազմական հակամարտությունների՝ միջազգային անվտանգության համակարգը հետընթաց է ապրում։
Sputnik
Առաջիկա տարիների և տասնամյակների ընթացքում Ռուսաստանին կարող են հարյուրավոր և հազարավոր նոր ռազմական ինքնաթիռներ և օդաչուներ պետք լինել: Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի կադրային ներուժը արագորեն մեծացնելուն կօգնի եզակի ուսումնամարտական «Յակ-130»-ը, որի արտադրությունը մեծացնում են սիբիրյան ավիաշինարարները:
Իրկուտսկի ավիագործարանը հուլիսի 11-ին ՌԴ ՊՆ-ին է փոխանցել «Յակ-130» ինքնաթիռների նոր խմբաքանակը, որը թույլ է տալիս ամենաժամանակակից մակարդակով չորրորդ-հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռների կառավարում սովորեցնել: Միևնույն ժամանակ, Միացյալ ավիաշինական կորպորացիայի (ОАК) ղեկավար Յուրի Սլյուսարն ընդգծել է, որ ավիագործարանը պետական պաշտպանության պատվերի իր պարտավորությունները կատարում է ժամանակացույցի համաձայն, և հաջորդ խմբաքանակների ինքնաթիռներն արտադրության մեջ են՝ 2023 թվականին մատակարարելու համար:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը ավելի քան 100 «Յակ-130» ինքնաթիռ էր ստացել, իսկ 2020 թվականին պայմանագիր էր կնքել ևս 25 ինքնաթիռի մատակարարման մասին։
«Յակ-130»-ը երկտեղանոց ռեակտիվ ուսումնամարտական ինքնաթիռ է, որը նախատեսված է 4 և 5 սերնդի ինքնաթիռներով օդաչուական ուսուցման և թռիչքային անձնակազմի մարտական պատրաստության ուսուցման համար: Այն համարվում է բարձր տեխնոլոգիական ուսումնական համալիրի հիմնական բաղադրիչը, որում ինտեգրված են օբյեկտիվ հսկողության համակարգը, համակարգչային դասասենյակները, պիլոտաժային և մասնագիտացված սիմուլյատորները: Ճկուն ծրագրային ապահովումը «Յակ-130»-ին թույլ է տալիս ընդօրինակել օդում տարբեր մեքենաների, այդ թվում՝ Սու-35Ս և Սու-57 ծանր կործանիչների վարքագիծը:
Արևմուտքին մտահոգում են ինքնավար ռումբերն ու Ռուսաստանի չպլանավորված հաղթանակը
Ինքնաթիռը բարձր քարշակային սպառազինություն ունի։ Ռազմական գործողությունների ընթացքում «Յակ-130»-ը մինչև 3000 կգ հրթիռա-ռումբային բեռնվածությամբ ի վիճակի է թեթև գրոհայինի խնդիրներ լուծել՝ խոցել վերգետնյա և օդային թիրախները պարզ և բարդ եղանակային պայմաններում։
Ռուս օդաչուները «Յակ-130»-ով ինը համաշխարհային ռեկորդ են սահմանել։ Այս ինքնաթիռը մեծ ժողովրդականություն է վայելում արտերկրում և հաջողությամբ շահագործվում է Ալժիրի, Բանգլադեշի, Բելառուսի, Լաոսի և Մյանմայի ռազմաօդային ուժերում։ «Рособоронэкспорт»-ի տվյալներով՝ վերջին տարիներին արտասահմանյան պատվիրատուները 160 հատ «Յակ-130» ինքնաթիռ են ստացել, և ևս 100 այդպիսի մեքենաների համար պայմանագրեր են ստորագրել։

Ահարկու դերակատարը

Ինքնաթիռը կոմպակտ և հզոր տեսք ունի։ Թևի բացվածքը 9,72 մետր է, երկարությունը՝ 11,49մ, բարձրությունը՝ 4,76մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 10 տոննա։ Երկու ԱԻ-222-25 տուրբոռեակտիվ շարժիչները՝ կարգավորման էլեկտրոնային-թվային համակարգով, թույլ են տալիս 12500մ բարձրացնել և մինչև 1300 կմ հեռու գտնվող նպատակակետին հասցնել երեք տոննա տարբեր տարբեր զինամթերք՝ կառավարվող և չկառավարվող հրթիռներ, ճշգրտվող և ազատ անկման ավիառումբեր։
Ինքնաթիռում կա նաև 30 մմ-անոց երկփող հրանոթ։ «Յակ-130»-ի առավելագույն արագությունը 1050 կմ/ժամ է, թռիչքի գործնական տարածությունը՝ 2100 կմ։
Փորձառու ռազմական օդաչուները նշում են, որ «Յակ-130»-ի մարտական բնութագրերը շատ ավելի բարձր են, քան հին ուսումնական Լ-39-ինը, իսկ կառավարման համակարգի վերակազմավորումը՝ կայունության (վերահսկելիության) պարամետրերը փոխելով՝ այն թույլ է տալիս տարբեր տեսակի ինքնաթիռների թռիչք նմանակել: «Յակ-130»-ը բարձրության և արագության գերազանց հատկություններ ունի, հիանալի մանևրելիություն, օդաչուի համար կառավարումը շատ հարմար է։
Ինքնաթիռը շատ լավն է նաև շտուրմանի տեսանկյունից, երկու համակարգերի՝ GPS-ի և ГЛОНАСС-ի արբանյակային տեղորոշում ունի, որոնցից կարող է օգտվել միաժամանակ կամ առանձին-առանձին։ «Յակ-130»-ը ներդաշնակ կերպով համադրում է ուսումնական և մարտական ներուժները, «ինքնաթիռի ինտելեկտի» ոչ բոլոր հնարավորություններն են գործնականում բացահայտված։
Ինքնաթիռը հագեցած է թվային էլեկտրական հեռակառավարվող կառավարման համակարգով՝ քառակի պահուստավորմամբ։ Կատապուլտվող նստատեղերն ապահովում են անձնակազմի անվտանգ հեռացումը (խցիկի լապտերի միջոցով) ինքնաթիռից տարբեր արտակարգ իրավիճակներում, նույնիսկ զրոյական արագության կամ զրոյական բարձրության դեպքում:
Ղրիմյան ունիվերսալ դեսանտային նավերը Ка-65 «Մինոգա» տախտակամածային ուղղաթիռներ կստանան
Ավիատեխնիկները «Յակ-130»-ը գնահատում են սպասարկման պարզության և ոչ քմահաճ լինելու համար։ Օդատարի պաշտպանիչ փեղկերի և ցածր ճնշման անվադողերով շասսիի լծակով սյուների շնորհիվ մեքենան կարող է շահագործվել գրունտային օդանավակայաններում:
Ինքնաթիռը թռիչքուղուց պոկվում է մոտ 12 վայրկյան հետո, նրան անհրաժեշտ է ոչ ավելի, քան 800 մետր վազք: «Յակ-130»-ի ռեսուրսը գնահատվում է 10 հազար թռիչքաժամ կամ 30 տարվա շահագործում: Սպառազինությամբ հանդերձ «Յակ-130» ուսումնամարտական ինքնաթիռի պետական փորձարկումները հաջողությամբ ավարտվել են 2009 թվականի դեկտեմբերին, իսկ 2010 թվականի փետրվարից ինքնաթիռները համալրում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը։
Ամերիկյան The National Interest ամսագիրն ավելի վաղ պատմել էր «մահացու» թեթև ռուսական «Յակ-130» ինքնաթիռի մասին, որին «պայծառ ապագա» է սպասվում։ Ընդհանուր առմամբ՝ այդ ապագան արդեն եկել է։ Միջազգային ցուցահանդեսներում «Յակ-130»-ը մասնագետներին և հանդիսատեսին ապշեցնում է բարձրագույն պիլոտաժի տարրերի հոյակապ կատարմամբ, որոնք հասանելի են միայն 4++ սերնդի ինքնաթիռների համար։ Միևնույն ժամանակ, Միացյալ ավիաշինական կորպորացիան ձգտում է անընդհատ մեծացնել մեքենայի հնարավորություններն ու մարտական ներուժը. աճում է ոչնչացման միջոցների շարքը, հետախուզության և էլեկտրոնային պայքարի նորագույն միջոցներ են ինտեգրվում:
Վերադառնալով հուլիսի 11-ին «Յակ-130»-ի խմբաքանակի մատակարարմանը, հարկ է նշել, որ ամռան սկզբին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի շարքերում նկատելիորեն ավելացել են նաև նոր Սու-30ՍՄ2 և Սու-35Ս կործանիչները։ Տու-160Մ հրթիռակիրների ռազմավարական նավատորմը աճում է։ Եվ, ընդհանուր առմամբ, 2023 թվականին Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից զենքերի բոլոր համակարգերի մատակարարումները զորքերին հինգ անգամ ավելացել են:
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին