1944 թվականի այս օրը կարմիրբանակայինները ազատագրեցին Վիլնյուսը նացիստներից։
Օպերացիան «Բագրատիոն» գործողության մի մասն էր, որը ղեկավարում էր բանակի գեներալ Չեռնյախովսկին։
Վիլնյուսի գրոհը տևեց 5 օր, հուլիսի 13-ին՝ ժամը 17-ին, Լիտվայի մայրաքաղաքն ամբողջությամբ ազատագրվեց։
Ոչնչացվել է ավելի քան 7000 գերմանացի զինվոր և սպա, ավելի քան 5000-ը գերեվարվել են։
2022 թվականին Լիտվայի իշխանությունները Անտակալնիսի գերեզմանատանը ապամոնտաժել են Կարմիր բանակի ավելի քան 3000 զինվորների թաղման վայրում գտնվող հուշահամալիրի վեց կոթողներ։ Այդ զինվորները զոհվել էին Վիլնյուսը նացիստներից ազատագրելու ժամանակ։