ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված էր Մոսկվայի «Դինամո» ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելու հարցում, սակայն ակումբի ուշադրությունը սկսել է գրավել է ռուսական մեկ այլ ակումբի` «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վրա։ Այս մասին հայտնում է 1908.nl–ը։
Պարբերականը նշում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Զախարյանի համար 25 մլն եվրո են պահանջել։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 20-ամյա Զախարյանին ուզում է իր կազմ վերցնել նիդեռլանդական «Ֆեյենոորդը», և «Դինամոյի» կիսապաշտպանի թեկնածությունն ակտիվորեն քննարկվում է որպես ամառային պատուհանի տրանսֆերային նպատակ։
23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նախորդ խաղաշրջանում կիսապաշտպանը 41 խաղում 14 գոլի հեղինակ էր դարձել և կատարել 14 արդյունավետ փոխանցում։ Կողմերի միջև կնքած համաձայնագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշեց հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
Նշենք, որ 2022/2023 խաղաշրջանի ռուսական Պրեմիեր Լիգայի խաղարկությունում Սպերցյանը 28 խաղերում դարձել է 10 գոլի հեղինակ և իրացրել 11 գոլային փոխանցում։