Մեկնարկել են Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները

Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները
Հայտնաբերվել են տարբեր հնագիտական գտածոներ, այդ թվում` Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հատիս լեռան գագաթին հայտնաբերված ամրոցի տարածքում պեղումներ են կատարվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Պեղումների աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը։ Խմբի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ` Արթուր Պետրոսյանի և Ռոբերտո Դանի ղեկավարությամբ։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների:
Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերվել են հնագիտական գտածոներ` տարբեր ժամանակաշրջանների խեցանոթներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ։ Պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։
Հատիսի ամրոցի պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները
Ամրոցը, որը հայտնի է նաև որպես Շամիրամի բերդ, գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի լայնությունը տատանվում է 2-4,5 մ տիրույթում, բարձրությունը՝ 1-3 մ միջև։ Կառուցված է բազալտի խոշոր և միջին չափերի անմշակ քարերով:
Հավելենք, որ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարության ու«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջևկնքված հուշագրի հիմանվրա: