Ոստիկանությունն ու ուժայինները արգելափակում են Կիև-Պեչորյան մայրավանքի մասնաշենքը։ Այս մասին հայտնում է Ուղղափառ լրագրողների միության Telegram ալիքը։
«Կիև-Պեչորյան մայրավանքում կրկին կարմիրբերետավորները շրջափակել են մասնաշենքերը։ Տարածքում կան նաև մեծ թվով ոստիկաններ… Կորդոնները կանգնած են վանքի երկու հյուրանոցային մասնաշենքերի մոտ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուս ուղղափառ եկեղեցին Ուկրաինայի իշխանությունների կողմից մայրավանքի մասնաշենքի գրավումը «աղաղակող անօրինություն» է անվանել:
2023 թվականի գարնանը Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ միակողմանի խզել է «Լիև-Պեչորյան Լավրա» պետական արգելոցի տարածքների վարձակալության պայմանագիրը համանուն վանքի հետ։ Բնակիչներից պահանջել են մարտի 29-ին հեռանալ մայրավանքից։ Այդ ժամանակվանից Կիև-Պեչորյան մայրավանքի ծխականներն ու բնակիչները բախվում են կանոնական եկեղեցու վանականներին վանքի շենքերից վտարելու փորձերի, ինչպես նաև Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու կողմնակիցների սադրանքների հետ։
Կիևի Տնտեսական դատարանում ներկայում քննվում է «Կիև-Պեչորյան Լավրա» պետական արգելոցի հայցն ընդդեմ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու համանուն վանքի` գույքի օգտագործման խոչընդոտները վերացնելու վերաբերյալ: