Հայաստանի առանձին հատվածներում կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

Կարկուտ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում՝ ինտենսիվ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ»,– ասված է հաղորդագրությունում։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 18-23 մ/վրկ արագության։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Աննախադեպ ցուցանիշներ. 2023 թ. վեց ամսում ՀՀ է եկել 1 մլն զբոսաշրջիկ
Երևանում նույնպես անձրև ու ամպրոպ է կանխատեսվում, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Ցերեկային ժամերին Երևանում կգրանցվի 24-26, գիշերը` 13-15 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն
Հունիսին Երևանի բնակչության բնական աճը կազմել է 1.2%