Անուշ Քլոյանը ՀՀ ԱԺ–ում փոխարինեց Վիգեն Խաչատրյանին

Արխիվային լուսանկար
ՔՊ նոր պատգամավորը ԱԺ ամբիոնից հանդիսավորությամբ երդվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Անուշ Քլոյանը ՀՀ ԱԺ–ում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Վիգեն Խաչատրյանին։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանը նշեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Անուշ Քլոյանի թեկնածությունը, քանի որ նա ՔՊ նախընտրական ցուցակի հաջորդ համարն էր։
Անուշ Քլոյանը ԱԺ ամբիոնից հանդիսավորությամբ երդվեց։
Հիշեցնենք, որ հունիսի 21–ին 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Նշենք, որ Անուշ Քլոյանը «Մարտի 1»-ի գործով տուժող ճանաչված Սարգիս Քլոյանի դուստրն է։ Նա Երևանի ավագանու 2018 թ ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ներկայացված էր որպես աշխատանք չունեցող ՔՊ անդամ: Անուշ Քլոյանը 1998-2017 թթ աշխատել է Երևանի Գ.Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոցում՝ որպես մանկավարժ: Ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը: