ԱՄՆ–ում մահացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը

Ռիչարդ Հովհաննիսյանը աշխարհահռչակ գիտնական էր, ակադեմիկոս, բազմաթիվ գրքերի հեղինակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հուլիսի10-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում մահացել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` գիտնական, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի լրատվական ծառայությունը։
Մահացել է Սերգո Երիցյանը
Նշենք, որ Ռիչարդ Հովհաննիսյանը Կալիֆոռնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիրն էր, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ։
Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը