Տեղատարափ անձրևները լցվել են Քութայիսի օդանավակայան, վնասներ հասցրել. տեսանյութ

Օդանավակայանի սրահներից մեկում փլուզվել է տանիքի մի մասը, հատակն ամբողջովին հեղեղված է։
Sputnik
Վրաստանի Քութայիս քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով միջազգային օդանավակայանը ջրածածկ է եղել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ սրահներից մեկում փլուզվել է տանիքի ներքին մասը, հատակը հեղեղված է։
«Առայժմ բոլոր չվերթերն իրականացվում են ըստ չվացուցակի, այդ թվում՝ Մոսկվայից արդեն մեկնած «Red Wings» ավիաընկերության ինքնաթիռը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը դեպի Վրաստան թռիչքների սահմանափակումները վերացնելու մասին, որոնք գործում էին 2019 թվականի հուլիսից:
Հեղեղումներ Իրկուտսկի մարզում. փողոցներով տներ են լողում
Հայտնի է դարձել նաև, որ Ռուսաստանը 2023 թվականի մայիսի 15-ից վերացնում է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, բացառությամբ աշխատանքային գործունեության նպատակով ՌԴ մուտք գործող անձանց։