Հրդեհ Սիսիանում. 64-ամյա բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց

Հրդեհի հետևանքով այրվել է բնակարանի խոհանոցը` գույքի հետ միասին, և պատշգամբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Որոտան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 19։18-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհի հետևանքով 64-ամյա բնակիչ Վ․ Ա․-ի ինքնազգացողությունը վատացել է։ Նա հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ։ Բուժկենտրոնում տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:13-ին:
Այրվել են բնակարանի խոհանոցը՝ գույքով, պատշգամբը, և ջերմահարվել հյուրասենյակի գույքը: