Հարձակվել են Չինաստանի մանկապարտեզներից մեկի վրա. զոհերի թվում երեխաներ կան

Շտապօգնության ավտոմեքենա
Մանկապարտեզի մուտքի մոտ մեկ երեխա և երկու մեծահասակ են վիրավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Չինաստանի Գուանդուն նահանգի մանկապարտեզներից մեկում հարձակում է տեղի ունեցել, որը 6 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կայցզյանի հասարակական անվտանգության բաժնին։
Ավելի վաղ Չինաստանի ոստիկանությունը տեղեկացրել էր, որ այսօր` տեղական ժամանակով 7.40–ի սահմաններում (Երևանի ժամանակով` 3:40) Գուանդուն նահանգի Լյանցզյան գավառում Ու ազգանունով 25-ամյա տղամարդը մարդկանց առողջությանը դիտավորյալ վնաս է հասցրել, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել, մեկը` վնասվածքներ ստացել։
Անվտանգության բաժնի պարզաբանմամբ` միջադեպի ականատեսները հայտնել են, որ դանակով զինված տղամարդը հարձակվել է մանկապարտեզի վրա։ Մուտքի մոտ մեկ երեխա և երկու մեծահասակ են վիրավորվել։
Չինաստանի հեռուստատեսությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով մահացել է մանկապարտեզի դասվարներից մեկը, ինչպես նաև երկու ծնող և երեք երեխա։
Բրազիլիայում տղամարդը մտել է մանկապարտեզ և հարձակվել երեխաների վրա. զոհեր և վիրավորներ կան