Թուրքիայի 15 շրջաններում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

Թուրքիայի սեւծովյան շրջանների բնակիչներին զգուշացրել են ջրհեղեղից հետո հնարավոր աղետների մասին։
Sputnik
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը այսօր հայտարարել է նախավերջին՝ տագնապի նարնջագույն մակարդակ երկրի Սև ծովի ափին գտնվող 15 շրջաններում, որոնցից շատերը հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով, հայտնում է A Haber-ը։
Բնական աղետների և բնակավայրերին հասցված վնասների հնարավորության մասին նախազգուշացումը գործում է մինչև երեքշաբթի։
Անձրևների հետևանքների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Տեղեկություններ կան զոհերի մասին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շաբաթվա վերջին Թուրքիայի սևծովյան շրջանում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են Բարթին, Գիրեսուն, Դուզջե, Զոնգուլդակ, Օրդու, Սաքարյա և Սամսուն նահանգների գետերի ափերի վարարմանը։ Գրեթե ամենուր անձրևները սելավ են առաջացրել։