Թուրքիայի Ասպարանի շրջանում՝ Մարմարիս-Դատչա մայրուղուց ոչ հեռու, հրդեհ է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։
Նշվում է, որ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է 127 մարդ, 15 ջրատար և ավիացիան։ Շուրջ մեկ ժամվա ընթացքում հրդեհը տեղայնացվել է։
Մարմարիսի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել հրդեհի պատճառների վերաբերյալ։