Կինոդիտում Երևանում. «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ փառատոնը` լուսանկարներով

Փառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը Երևանում: Այն բացվել է ամերիկացի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով։
Sputnik
Հայաստանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը:
Հուլիսի 9-16-ը անցկացվելիք փառատոնը բացեց ամերիկացի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է հինգ երկրում, որոնց թվում է նաև Հայաստանը։
Ֆիլմում համաշխարհային կինոյի աստղեր Ջերալդին Չապլինի (Չարլի Չապլինի դուստրը), Ջոնաս Սմուլդերսի և այլոց հետ միասին նկարահանվել է նաև հայտնի հայ դերասան Սամվել Թադևոսյանը:
Փառատոնի ընթացքում կկայանան Քրիստիան Պեցոլդի «Կարմիր երկինք», Նիկոլա Ֆիլիբերի «Ադամանդի վրա», Քլեր Սիմոնի «Մեր մարմինը», Կոմս Շահբազյանի «Մեր գյուղը», Գեորգի Օվաշվիլիի «Ելենա Գեղեցիկը», Վիմ Վենդերսի «Իդեալական օրեր», Իննա Մխիթարյանի «Պանդոկը», Ջեսիկա Հաուզերի «0 ակումբը», Ակի Կաուրիսմյակիի «Ընկած տերևները», Սերգեյ Դվորցևոյի «Հայկա», ինչպես նաև Տակեսի Կիտանոյի «Պարանոցը» ֆիլմերի երևանյան պրեմիերաները:
Ի դեպ, Տակեսի Կիտանոն այս տարի փառատոնի հատուկ հյուրն է լինելու։ Նրանից բացի Հայաստան կժամանեն Կաննի փառատոնի բոլոր մրցանակների դափնեկիրներ Ժան–Պիեռ և Լյուկ Դարդեններ եղբայրները, որոնք 90-ականների վերջերից եվրոպական կինոյի առանցքային դեմքերն են:
1 / 17

Փառատոնի հատուկ հյուր՝ աշխարհահռչակ ճապոնացի կինոռեժիսոր և դերասան Տակեշի Կիտանոն

2 / 17

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը շտապում են դեպի կարմիր գորգ

3 / 17

Ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասը դարձավ «Ոսկե ծիրան» փառատոնի ժյուրիի նախագահ և պատվավոր հյուր

4 / 17

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տիկնոջ հետ կարմիր գորգի վրա

5 / 17

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը հարցազրույց է տալիս

6 / 17

Տարբեր երկրներից բազմաթիվ հյուրեր են ժամանել Երևան

7 / 17

Փառատոնի բացմանը մասնակցում են նաև հայտնի հայ արտիստներ, թատրոնի և կինոյի դերասաններ

8 / 17

Երգիչ Արթուր Իսպիրյանը և քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը

9 / 17

Փառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

10 / 17

Եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրները փառատոնի բացման ժամանակ

11 / 17

Փառատոնի կազմակերպիչների կողմից Դարդեն եղբայրները հատուկ մրցանակ են ստացել

12 / 17

Փառատոնի հյուրերին և հայ կինոարտադրության ներկայացուցիչներին ողջունեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

13 / 17

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը հատուկ հյուր Տակեշի Կիտանոյին հանձնեց հուշամեդալ

14 / 17

Հարություն Խաչատրյանը պատմեց «Ոսկե ծիրանի» ստեղծման պատմությունը և ընդգծեց այն ներդրումը, որը փառատոնը բերել է տարածաշրջանում կինոարտադրության զարգացման գործում

15 / 17

Փառատոնի շրջանակներում կկայանա Տակեշի Կիտանոյի «Վիզը» ֆիլմի երևանյան պրեմիերան

16 / 17

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը հանդիսատեսին ներկայացրեց ամերիկացի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմը

17 / 17

Փառատոնի շրջանակներում՝ մինչև հուլիսի 16-ը, կցուցադրվեն բազմաթիվ ֆիլմեր, ինչպես նաև կլինեն քննարկումներ այդ ֆիլմերի ստեղծողների հետ

Փառատոնի ժյուրիի նախագահն ու պատվավոր հյուրերն էին Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի կինոռեժիսոր Լավ Դիասը, ինչպես նաև հայտնի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, օսկարակիր պրոդյուսեր Ջենի Թոմասը և մի շարք հայտնի ռեժիսորներ:
Փառատոնի հատուկ հյուրերի թվում են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևան, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդական Ժոել Շապրոնը, որը տասնամյակներ շարունակ յուրահատուկ «կամուրջ» է եղել այդ տարածաշրջանի և Կաննի կինոփառատոնի միջև: