Սերժ Սարգսյանը հետևել է պատանի շախմատիստների խաղին

Սերժ Սարգսյանը հետևել է պատանի շախմատիստների խաղին
Հուլիսի 2-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված պատանեկան XVII միջազգային բաց մրցաշարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է շախմատի պատանեկան միջազգային բաց մրցաշարի խաղերի ընթացքին։ Այս մասին տեղեկանում ենք Շախմատի ակադեմիայի ֆեյսբուքյան էջից։
«Այսօր Ստեփան Ավագյանի XVII պատանեկան միջազգային բաց մրցաշարի նախավերջին խաղափուլն էր։ Խաղերի ընթացքին հետևելու էր եկել ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը»,-նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ հուլիսի 2-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված պատանեկան XVII միջազգային բաց մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են շուրջ 415 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Կանադայից։