Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարման քննարկման մասին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը. Արխիվային լուսանկար
Սալիվանը հաստատել է կասետային զինամթերք Ուկրաինային փոխանցելու Վաշինգտոնի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկել է Կիևին կասետային զինամթերք մատակարարելու հարցը, որոշումը հեշտ չի եղել, բայց աջակցել են։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք սերտ խորհրդակցել ենք այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս։ Նրանք, ովքեր չեն ստորագրել Օսլոյի կոնվենցիան, գրկաբաց ընդունեցին դա և համարեցին բացարձակապես ճիշտ որոշում»,- ասել է Սալիվանը՝ հաստատելով կասետային զինամթերք Ուկրաինային փոխանցելու Վաշինգտոնի որոշումը։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ որոշումը բարդ է եղել և պահանջել է «շատ լուրջ վերլուծություն խաղաղ բնակչությանը հասցվող հնարավոր վնասների մասին»:
Կասետային զինամթերքն արգելված է միջազգային կոնվենցիայով, որը վավերացրել են 123 երկրներ, ԱՄՆ-ն և Ուկրաինան նրանց թվում չեն: