ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Միլանի ծերանոցում բռնկած հրդեհի հետևանքով 6 մարդ մահացել է, ավելի քան 120 մարդ` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Corriera della Sera» թերթին։
Տուժածներից 3-ի վիճակը ծանր է։
Դեպքը տեղի է ունեցել լույս ուրբաթ գիշերը։ Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ, սակայն հրշեջները կարծում են, որ միտումնավոր չի եղել։
Ծերանոցը գտնվում է 1920 թվականին կառուցված եռահարկ շենքում և նախատեսված է 210 մարդու համար։ «Repubblica» թերթը գրում է, որ ծերանոցը 12 բաժին ունի, որոնցից երեքը Ալցհեյմերով հիվանդ տարեցներն են զբաղեցնում։