«Եվրատեսիլ-2024»-ը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում

«Եվրատեսիլ» երգի մրցույթ
Երգի մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին «Մալմյո Արենա» համալիրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Շվեդիայի Մալմյո քաղաքը կհյուրընկալի «Եվրատեսիլ-2024» երաժշտական մրցույթը: Տեղեկությունը հայտնում է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ-2023»-ի հաղթող ճանաչվեց շվեդ երգչուհի Լորինը։
«Մալմյոն ընտրվել է մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։ Ուսումնասիրվել են մրցույթի անցկացման տեխնիկական հնարավորությունները, հազարավոր պատվիրակություններ, նկարահանող խմբեր, երկրպագուներ և լրագրողներ տեղավորելու հնարավորությունը, ենթակառուցվածքներ և այլ չափանիշներ»,-ասված է հայտարարության մեջ:
Հստակեցվում է, որ մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Մալմյո-Արենա» մարզահամալիրում մայիսի 11-ին, կիսաեզրափակիչները կկայանան նույն տեղում մայիսի 7-ին և 9-ին:
Առաջին ալիքը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլի» մասնակից ընտրելու համար