Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է. Սերժ Սարգսյան

Արխիվային լուսանկար
Արմեն Աշոտյանն ու ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, նրան մեկուսացրել են ինչ որ վախերից ելնելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Նրան ներքաղաքական իրավիճակից, միջազգային մեր գործընկերների հետ հարաբերություններից մեկուսացրել են։ Այստեղ կասկածելի ոչինչ չկա։ Այս ամեն ինչը շինծու է»,– ասաց նա։
Նշենք, որ Արմեն Աշոտյանն ու Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Այս տարվա հունիսի 16-ից Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է։