Ուկրաինայի իշխանությունները գրավել են Կիև-Պեչորյան մայրավանքի մասնաշենքերը

Տեսանյութում երևում է, թե ինչպես է զինված ուկրաինական ոստիկանությունը ուժով հեռացնում ծխականներին Կիև-Պեչորյան վանքից:
Sputnik
Ուկրաինայի իշխանությունները գրավել են Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում գտնվող կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու վանքի մասնաշենքերը: Այս մասին հայտնել է փաստաբան Նիկիտա Չեկմանը, որը ներկայացնում է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու շահերը։
«Հայտնում են վանքի մասնաշենքերի գրավման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ իրավապաշտպանը հստակեցրել է, որ «Կիև-Պեչորյան մայրավանք» արգելոցի ներկայացուցիչները ոստիկանության աջակցությամբ պոկել են կողպեքներն ու ներխուժել 70-րդ մասնաշենք: Չեկմանը նաև տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից։ Կադրերում երեւում է ուժայինների աշխատանքը մայրավանքի շենքերի մոտ։
Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը հանձնաժողով էր ստեղծել Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքների կնքման համար: Այս կապակցությամբ իշխանությունները Ուկրաինական ուղղափառ եկեղեցու վանականներից պահանջել են մինչև հուլիսի 4-ը հեռանալ Կիև-Պեչորյան մայրավանքից։