ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հունիսին իրականացված 513 գործողությունների արդյունքում ձերբակալվել է 748 մարդ, որոնց կասկածում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ` Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել` խմբ.) հետ կապերի մեջ, նրանցից 130 – ը կալանավորվել են: Այս մասին Twitter-ում հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Նրա խոսքով` «ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը շարունակվելու է»։ Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETÖ (ֆեթուլլահիստների կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել էր ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ ազատվել էր մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում ՝ զինվորականներ: Ինքը Գյուլենը, որը գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել էր հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։