Նիդեռլանդներում մոլեգնում է «Պոլի» հզոր փոթորիկը. տեսանյութ

Փորձագետները նշում են, որ «Պոլի» փոթորիկը երբևէ դիտարկված ամենաուժեղ ամառային փոթորիկն է:
Sputnik
Նիդեռլանդներում մոլեգնում է «Պոլի» ավերիչ փոթորիկը։ Վատ եղանակի պատճառով Ամստերդամի Սհիփհոլ միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել ավելի քան 400 չվերթ:
Հարլեմ քաղաքում մեքենայի վրա ծառի ընկնելու հետևանքով մի կին է մահացել: Ամստերդամում երկու մարդ լրջորեն տուժել է. նրանցից մեկը մեքենայում է եղել, որի վրա ծառ է ընկել: Երկրորդ մարդը տուժել է տրամվայի օդային լարերի վրա ծառի ընկնելու հետևանքով։
Վատ եղանակը խաթարել է տրանսպորտային հաղորդակցությունը. բազմաթիվ ավտոմայրուղիներ, հատկապես երկրի հյուսիսում, փակ են երթևեկության համար:
Ծովում երկու նավ է փոթորկի մեջ ընկել։ Դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը փրկվել է։