ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից ստացել են մարզական կոչումներ։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն են արժանացել կարատեիստներ Դավիթ և Անիտա Մակյանները, սամբիստներ Արման Ավանեսյանն ու Արսեն Խանջյանը, բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը և ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Մի շարք մարզիկներ արժանացել են միջազգային կարգի սպորտի վարպետի ու ՀՀ սպորտի վարպետի կոչման
© Photo : official site of MESCS of RA
Եվս 23 մարզիկ արժանացել է ՀՀ սպորտի վարպետի կոչման:
Մասնավորապես՝ Հայաստանի ակրոբատիկայի թիմի անդամները, որոնք վերջերս հաղթանակով էին վերադարձել Ռուսաստանում կայացած Գուրգենիձեի անվան միջազգային մրցաշարից: Արինա Հարությունյանն ու Վահան Բունիաթյանը բրոնզե մեդալ էին նվաճել մեծահասակների, իսկ Վահե Սարգսյանն ու Մանե Օհանյանը՝ 13-19 տարեկանների խառը զույգերի պայքարում:
Մի շարք մարզիկներ արժանացել են միջազգային կարգի սպորտի վարպետի ու ՀՀ սպորտի վարպետի կոչման
© Photo : official site of MESCS of RA
ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի անդամներ Ժաննա Շահնազարյանը, Աշոտ Պետրոսյանը, Լևիկ Հակոբյանն ու Գառնիկ Սահակյանo, ինչպես նաև լողորդներ Դիանա Մուսայելյանը, Դավիթ Սարգսյանը, Միքայել Ավետիսյանը, Ալեքս Աբրահամյանը և Մաքսիմ Շատալովը, սամբիստ Արմեն Աղումյանը, բռնցքամարտիկներ Արթուր Մկրտչյանը, Արմեն Պողոսյանը և Աղվան Ալեքսանյանը, ծանրորդներ Հովհաննես Ղահրամանյանը և Սեյրան Խուդանյանը, գնդակային հրաձգության ներկայացուցիչներ Սեդա Գաբրիելյանն ու Գևորգ Մելքոնյանը, սեղանի թենիսի մարզիկներ Էդուարդ Անտոնյանը և Վարդգես Սարոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է մարզիկներին և հետագա հաջողություններ մաղթել նրանց: