Ջերմաստիճանը բարձրանում է. եղանակի տեսություն

Տեղումներ չեն լինի, բայց դա երկար չի տևի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Հուլիսի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին կլինի հարավարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Ինչպիսի՞ն կլինի այս տարվա հուլիսը Հայաստանում