Ինչո՞ւ է Ադրբեջանը հակաքարոզչություն տարածում Ֆրանսիայի նկատմամբ. Փաշինյանի տեսակետը

Փաշինյանի խոսքով` Ֆրանսիան հրապարակայնորեն օգտագործել է իր հասցեական գնահատականները և անհանգստությունը` կապված ԼՂ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի գործողությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի նկատմամբ Ադրբեջանի կողմից հակաքարոզչությունը միտված է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այլ երկրների կողմից հնարավոր գնահատականները կանխելուն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանն ամիսներ շարունակ զանգվածային հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես և հրապարակայնորեն օգտագործել է իր հասցեական գնահատականները և անհանգստությունը` կապված ԼՂ–ի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետ»,- գրել է նա:
Հիշեցնենք` հուլիսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր կեղծավորության և երկակի ստանդարտների մեջ։ Նա հայտարարել էր, որ Ֆրանսիան չի ընդունում էթնիկ փոքրամասնությունների հայեցակարգը, միաժամանակ «փորձում է ներկայանալ որպես Ադրբեջանում հայկական փոքրամասնության պաշտպան»։
ԱՄՆ–ն հայ ժողովրդին օգնելու ոչ մի շահ չունի, ԱՄՆ–ի շահերն Ադրբեջանում են. Խաչիկյան
Հունիսի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը խոստացել էր ավելի մեծ ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
Դրանից հետո Բաքվում Ֆրանսիայ դեսպան Անն Բոյյոնին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ։