ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Երևանի փողոցները ողողված են հայկական եռագույնով և թմբուկների տոնական հնչյուններով։ Հայաստանում նշվում է ՀՀ մայր օրենքի` Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը։ Կենտրոնական փողոցներում եռագույն շապիկներով երթի մասնակիցներն են` ոտքով ու հեծանիվներով, երկնքում ուղղաթիռն է` եռագույն դրոշը ծածանող, Հանրապետության հրապարակում հնչում է ՀՀ պետական օրհներգը։ Երկնքում սավառնող ռազմական ինքնաթիռները նույնպես տոնական են։
«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի նախաձեռնած ավանդական տոնական քայլերթը մեկնարկել է Ազատության հրապարակից։ Երթի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և հավաքվեցին Հանրապետության հրապարակում, որտեղ մինչև 22։00–ն տոնական համերգ է լինելու։