Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի -Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քամին կլինի արևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-7-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հուլիսի 5-ի, 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Բավրայի մոտ երկրաշարժ է եղել. ցնցումները զգացել են նաև Շիրակի մարզում