80 տարի առաջ սկսվեց Կուրսկի ճակատամարտը՝ Հայրենական մեծ պատերազմի առանցքային մարտերից մեկը

Կուրսկի ճակատամարտից հետո սկսվեց ֆաշիստական բլոկի փլուզումը։
Sputnik
80 տարի առաջ սկսվեց Կուրսկի ճակատամարտը, որից հետո ռազմաճակատում կտրուկ փոխվեց ուժերի հարաբերակցությունը:
Գերմանական հրամանատարությունը նախատեսում էր 1943-ի ամռանը անցկացնել «Ցիտադել» ռազմավարական հարձակողական գործողությունը՝ նպատակ ունենալով ջախջախել խորհրդային զորքերը Կուրսկի մերձակայքում:
Խորհրդային ռազմական հետախուզությանը հաջողվեց ժամանակին բացահայտել գերմանական բանակի նախապատրաստությունները․Գերագույն գլխավոր հրամանատարի ռազմակայանը որոշեց ժամանակավորապես անցնել պաշտպանության։
Կուրսկի ճակատամարտը Հայրենական մեծ պատերազմի վճռական մարտերից մեկն էր։ Խորհրդային զորքը 254,470 մարդ կորցրեց:
79 տարի առաջ սկսվեց «Օվերլորդ» գործողությունը՝ դաշնակից զորքերի վայրէջքը Նորմանդիայում
Ավելի քան 100 հազար մարդ պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 231–ն արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման։
Կուրսկի ճակատամարտից հետո ռազմաճակատում ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվեց հօգուտ Կարմիր բանակի. պատերազմի բոլոր թատերաբեմերում նացիստները պաշտպանության անցան, սկսվեց ֆաշիստական բլոկի փլուզումը։
79 տարի առաջ սկսվեց պատմության մեջ ամենամեծ ռազմական գործողություններից մեկը՝ «Բագրատիոնը»