Ջերմաստիճանը կբարձրանա, բայց ամպերը չեն հեռանա. եղանակի տեսություն

Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի -Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հուլիսի 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-ի և 7-8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 8-ից Երևանում երթուղի դուրս կգան նոր տրոլեյբուսները