Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 33-35, երեկոյան՝ 26-28 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 3-ին ու 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ը, 7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում հուլիսի 3-ին ու 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ը, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 33-35, երեկոյան՝ 26-28 աստիճան։