ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում փոփոխություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ակումբի նախագահի պաշտոնում վերընտրվել է Արման Սահակյանը»,– ասված է հաղորդագրությունում։
2020 թվականից ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Վիրաբյանը:
Տիգրան Վիրաբյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից ներկայացվել ու ընտրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամ:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբում վստահություն է հայտնել, որ Վիրաբյանն ամեն ինչ կանի, որպեսզի Գյումրիում, ինչպես նաև մարզում ֆուտբոլի հետ կապված խնդիրները հնարավոր кլինի բարձրաձայնել, իսկ ծառացած խնդիրները լուծումներ ստանան։
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին` 10 տարի «Շիրակի» նախագահի պաշտոնում լինելուց հետո, Արման Սահակյանը հայտնել էր ակումբը լքելու մասին։
Նա ընդգծել էր, որ գնում է այդ քայլին, որպեսզի իր անձնական հարաբերությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ չազդեն թիմի վրա։